Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

timthumb

Հայաստանի տարածքում մայիսի  23-ին՝ շրջանների զգալի մասում, 22-ին, 24-26-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-26-ին հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևանում մայիսի 22-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

--00—ՅՄ