ՀՀ շախմատի ֆեդերացիան կազմակերպում է հաղթանակի օրվան նվիրված վետերանների արագ շախմատի մրցաշար

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 6, 24News

շախմատ

Ս/թ. մայիսի 9-ին, ժամը՝ 11:00-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է հաղթանակի օրվան նվիրված վետերանների արագ շախմատի մրցաշար: Տեղեկանում ենք ֆեդերացիայի մամուլի ծառյությունից։ 

Մրցաշարը տեղի կունենա Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում:

Մասնակցելու իրավունք ունեն 50-ից բարձր տարիքի շախմատիստները:

Ժամակարգը՝ 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/42uTvcd

--00—ՍՊ