«Olympic Esports Series» մրցաշարի եզրափակչին մասնակցելու իրավունք նվաճածներից 2-ը Հայաստանից են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

շախմատ

«Olympic Esports Series» մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճած 8 շախմատիստներից 2-ը Հայաստանից են: Տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։  

Եզրափակչին մասնակցելու իրավունք են ստացել Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ալեքսանդր Բորտնիկը, Ալեքսեյ Սարանան, Բասեմ Ամինը, Մաքսիմ Չիգաևը, Նգոկ Տրուոնգ Սոն Նգուենը և Ալեքսանդր Ռախմանովը:

Մրցաշարը տեղի կունենա հունիսի 22-ից 25-ը՝ Սինգապուրում:

--00—ՍՊ