Ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտովթար է եղել․ կան արգելափակված քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

photo_2023-05-07_21-41-23

Մայիսի 7-ին, ժամը 19։15-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ ։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 16-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1990 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Ս․ Ե․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Վ․-ն (ծնված 2006 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

--00—ՅՄ