Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է Նիկոլ Փաշինյանին, տեղի է ունեցել զորահանդես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

հբռգհ

Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարներին։

հնֆռհնգ

Զորահանդեսից հետո ՀՀ վարչապետը և մյուս երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին:

--00—ՅՄ