Դիարբեքիրում քրդերը հիասթափված են Էրդողանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Screenshot 2023-05-10 174908

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունն ու ֆրանսիական «France24» լրատվական կայքը հրապարակել են Թուրքիայի նախընտրական պայքարի համատեքստում քրդերի տրամադրությունների վերաբերյալ հետազոտական հոդվածներ, հայտնում է Ermenihaber.am-ը։

Հարցումներն ու զրույցներն անցկացվել են Դիարբեքիրում, որտեղ Ռեջեփ Էրդողանի իշխանության գալու առաջին տարիներին վերջինս հավաքել էր մեծ թվով ձայներ, սակայն հետագայում սկիզբ առած տնտեսական ճգնաժամերն ու ազգայնամոլական քաղաքականության արմատավորումը քրդերին «վանել է» Էրդողանից։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Էրդողանը Դիարբեքիրում ունի մոտ 20․5%, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 76․3% աջակցություն։

«Քանի որ քրդերը կազմում են երկրի բնակչության 20%-ը, ուստի նրանց ձայները որոշիչ են լինելու կայանալիք ընտրություններում»,- գրում է «Reuters»-ը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ