Հաղպատի վանական համալիրի տարածքում փլուզում է տեղի ունեցել, առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 14, 24News

photo_5407122135425600649_y

Մայիսի 14-ին, ժամը 12։30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է, քարերը տեղի ուժերով հեռացվել են ճանապարհից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մասամբ փլուզվել է պարսպի աշտարակներից մեկի (20 քմ)՝ մոտ 12 քմ հատվածը. առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը։

 --00—ԱՊ