Էրդողանն ու Քըլըչըդարօղլուն չեն հավաքել անհրաժեշտ ձայների քանակը, կանցկացվի երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Screenshot 2023-05-15 083404

Թուրքիայի նախագահական ընտրություններում 99.9 % ձայների հաշվարկի արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է 49.34 %, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչըդարօղլուն՝ 44.99 %: Այս մասին հայտնում է պետական TRT հեռուստաընկերությունը:

Ամենայն հավանականությամբ, մայիսի 28-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:

Հիշեցնենք՝ Թուրքիայում մայիսի 14-ին անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

--00—ՅՄ