Առաջիկայում կվերականգնվի Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակից փլուզված հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

2dcf6e95-26d7-42b2-be92-99e8a21eb4fc.jpg

Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մայիսի 14-ին մասամբ փլուզվել է:

Պարզվել է, որ աշտարակից մոտ 12 քմ հատված է փլուզվել և փակել ճանապարհը, առկա է մնացած մասի փլուզման վտանգ, տուժածներ չկան: ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և համայնքի աշխատակիցների հետ բացել են ճանապարհը:

Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ իրականացնել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև քարաթափումը հայտարարել էր ամրակայման և նորոգման մրցույթ: Փաթեթը մրցույթի հայտարարման փուլում է, առաջիկա օրերին  կհայտարարվի: Մասնակից լինելու պարագայում այս տարի փլուզված աշտարակը և պարսպի տվյալ հատվածը ամբողջությամբ կվերականգնվեն։

--00—ԶՀ