Ղազախները բողոքում են․ նրանք դեմ են Աստանան Նազարբաևի պատվին վերանվանելու որոշմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 21, 24News

Astana-Kazakhstan

Ղազախստանում Gopetition.com կայքում խնդրագիր է հայտնվել, որի հեղինակները պահանջում են երկրի մայրաքաղաք Աստանան չվերանվանել Նուրսուլթան: Մարտի 20-ից կայքում հայտնված խնդրագիրն արդեն ստորագրել է 31 հազար մարդ: Ըստ խնդրագրի հեղինակների՝ մայրաքաղաքի վերանվանումը կարևոր հարց է, որը պետք է քննարկվի Ղազախստանի ողջ ժողովրդի հետ բաց և արդար հանրաքվեի միջոցով:

Խնդրագրում նաև նշվում է, որ Աստանա անվանումն արդեն ձևավորված բրենդ է և արդեն սկսել է ճանաչելի դառնալ միջազգային ասպարեզում:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին երկրի նորանշանակ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր Աստանան վերանվանել Նուրսուլթան, և նույն օրը խորհրդարանն ընդունել էր այդ որոշումը:

Աստանան՝ Ալմաթիից հետո երկրի երկրորդ խոշորագույն քաղաքը, Ղազախստանի մայրաքաղաքն է դարձել 1997թ.-ին: