Ստամբուլում ավտոբուսը վնասելէ 3 անցորդի և 12 մեքենայի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

Ստամբուլում քաղաքային ավտոբուսը, դուրս գալով երթևեկելի ճանապարհից, մխրճվել է անցորդների բազմության մեջ, տուժել է 3 մարդ, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը: 

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Բեյազիտ թաղամասում:

Նշվում է, որ կանգառին մոտենալիս վարորդը կորցրել է ղեկի կառավարումն ու հարվածել նաև մայթեզրի մոտ կայանած 12 մեքենայի: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է:

Հայտնի է, որ մարմնական վնասվածքներ ստացած 3 մարդ հոսպիտալացվել է, առավել թեթև վնասվածքներ ստացածներին շտապօգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել տեղում: