Փաստաբանները վաղը կբողոքարկեն Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

82502a32-d9fb-4db6-8d7b-149f7273b3cd.jpg

44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումը փաստաբանները վաղը կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` իրենց համար անհասկանալի էր, քանի որ միջնորդության ընթացքը, քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման։ Վահան Հովհաննիսյանը տեղակեցրեց նաև, որ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը այս պահին բավարար է։

--00—ԶՀ