Բերման են ենթարկել չհիմնավորված կտրոն տրամադրելու համար հետախուզվող անձին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

ՀՀ ստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո մարտի 20-ին, ժամը 18.40-ին, գծային բաժին է բերման ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Թագավորության քաղաքացի, 38-ամյա Ժուն Դ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա 2018թ. մարտի 13-ից Հորդանանի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Հորդանանի Թագավորության քրեական օրենսգրքի 421 հոդվածի մեղադրանքով (չհիմնավորված կտրոն տրամադրելը):