Մարդն ունի Մաշտոցի պողոտայում 500 հազար դոլարանոց բնակարան, բայց սոցիալական նպաստ է ստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Եթե քաղաքացին աշխատունակ է, ինչո՞ւ պետք է նրան պետությունը սոցիալական նպաստ վճարի։ Այս հարցադրումը խորհրդարանում երկուշաբթի առավոտյան նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունը հետևյալն է՝ ինչո՞ւ պետք է պետությունը սոցիալական նպաստ վճարի այն մարդուն, որն աշխատունակ է։ Ասենք, մարդն ունի 300  հազար կամ 500 հազար դոլարանոց բնակարան, բայց սոցիալական նպաստ է ստանում։ Ես խնդրել էի, որ ինձ զեկուցեն, թե կա՞ մարդ, որն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց նպաստ է ստանում։ Պարզվեց, որ կա», - նկատեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ