Ամեն բան չէ, որի մասին պետք է խոսել. Վանեցյանը՝ Փաշինյանի՝ Սպահանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Վանեցյան

Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սպահանի հայտարարությանը, թե չպետք է թույլ տալ, որ «ՀՀ-ում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ», ասել է՝ ամեն բան չէ, որի մասին կարելի է խոսել։

«Այդ հարցին վարչապետը տվել է իր գնահատականը։ Մենք ոչ միայն այդ հայտարարության հետ կապված, նաև իրականացնում ենք աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն և կապեր ունեցող անձինք բացահայտվեն», - ասել է Արթուր Վանեցյանը։