Եվս մեկ թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Spertcyan-750x375

«Այաքսը» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը: Այս մասին Чемпионат-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է Armsport.am-ը։

«Հայ կիսապաշտպանը ակումբի ամառային տրանսֆերային ցուցակում առաջին տեղում է: Ամստերդամյան ակումբը նախատեսում է բանակցությունների մեջ մտնել Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչից հետո։ «Կրասնոդարը» պատրաստ կլինի վաճառել խաղացողին 10 միլիոն եվրոյից մի փոքր ավելի գումարով՝ գումարած բոնուսները»,- հավելել է աղբյուրը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Սպերցյանի նկատմամբ իտալական «Միլանի» ու «Ֆիորենտինայի» և գերմանական մի շարք թիմերի հետաքրքրության մասին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ