Հրդեհ է բռնկվել Նոր Գյուղի տներից մեկի մոտակա հողամասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

photo_2023-06-11_20-36-28

Հունիսի 11-ին, ժամը 15:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա հողամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16:23-ին: Այրվել է մոտ 50 հակ անասնակեր:

--00—ՅՄ