5 տարի է` Արմենը ենթարկվում է հոգեբանական կտտանքների, նա պայքարում է, քանի որ տեսնում է վտանգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

դ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ջրբաժան. Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր և կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբևէ խոսելու իրավունքից:

Ժողովրդավարության մորթին վրա քաշած տոտալիտարիզմը Հայաստանում այսօր չի մեկնարկել: Հինգ տարի է, ինչ վկա ենք դրա բիրտ և ցինիկ դրսևորումներին: Բայց Արմեն Աշոտյանին չեզոքացնելու այս փորձն, որն ոչ այլ ինչ է, քան սեփական անզորության և ճղճիմության ընդունում, լրջագույն ջրբաժան է: Նույնիսկ եթե նրան մեղսագրվող անհեթեթությունն արդեն իսկ դատարանով ապացուցված լիներ, նրա ազատազրկման տեսքով պատժի ենթարկելը պետք է լրջագույն մտորումների առիթ դառնար: Իսկ քննության փուլում խափանման այս միջոցի կիրառումն ոչ բռնի հանցանքի մեջ մեղադրվող քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ դասական առումով քաղաքական հալածանք է:

Իշխանությունը զավթած հանցախմբի հուսալքության մասին վկայող այս նողկալի քայլը ջրբաժան է բոլորիս և յուրաքանչյուրիս համար: Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր և կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբևէ խոսելու իրավունքից:

Եվ սա վերաբերում է բոլորին`

- Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` իշխանական, ընդդիմադիր, արտախորհրդարանական,

- բոլոր լրատվամիջոցներին և դրանց թղթակիցներին,

- բոլոր դեսպանատներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին,

- բոլոր իրավապաշպան կազմակերպություններին և իրենց միջազգային կենտրոնակայաններին,

- բոլոր միջխորհրդարանական կազմակերպություններին,

- եվրոպական բոլոր կառույցներին, զեկուցողներին, հանձնակատարներին,

- բոլոր բուհերին, դրանց դասախոսներին և ուսանողներին,

- այն բոլոր քննիչներին, դատախազներին և դատավորներին, ում ձեռքով հաշվեհարդար են տեսնում քաղաքական ընդդիմախոսներից,

- ֆորմալ և ոչ-ֆորմալ հասարակական միավորումներին,

- հայ մտավորականներին

- Սփյուռքի բոլոր կառույցներին

Արմենը հինգ տարի է ենթարկվում է հոգեբանական, բարոյական, ֆիզիկական բոլոր հնարավոր կտտանքների: Եվ եթե նա չի լռել, դա նրանից չէ, որ կորցնելու բան չունի, կամ ընտանիք չունի որի համար պատասխանատու է: Նա շարունակում է պայքարը, քանի որ փորձագիտական մակարդակում տեսնում է վրահաս վտանգը, քաղաքական մակարդակնում պարտավորված է զգում իրեն բարձրաձայնել այդ վտանգի մասին, իսկ ազգային հարթությունում չի կարողանում պատկերացնել համակերպվել այս դավաճանության հետ:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՇՈՏՅԱՆԻՆ»։

--00—ԱՊ