Փարիզում ցույցի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 50-ը

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 23, 24News

.

Փարիզում «դեղին բաճկոններ» շարժման ցույցերի ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 51-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ շաբաթ Ֆրանսիայի ողջ տարածքով մեկ իրականացվում է «դեղին բաճկոնների» հերթական ակցիան:

Կեսօրվա դրությամբ՝ ֆրանսիական մայրաքաղաքում հաղորդվում էր 31 ձերբակալության մասին: Ձերբակալություններից բացի 29 մարդ տուգանվել է չարտոնված հանրահավաքների մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ բանակային ստորաբաժանումները չեն մասնակցի ցույցերի ժամանակ կարգուկանոնի պահպանման աշխատանքներին: