Սպանություն Կոտայքի մարզում․ Գառնի գյուղում 54-ամյա տղամարդը մուրճով սպանել է 52-ամյա հարազատ եղբորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

Screenshot_1

Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն ու Ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ