Երևանի որ հասցեներում են լինելու «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

յաք.jpg

Հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը հայտնել է, թե որ հասցեներում են լինելու «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը՝ Երևանում։
«Սիրելի բարեկամներ,

Ուրախությամբ հայտնում եմ ձեզ, որ հունիսի 29-ից Երևանում բացվում են «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը հետևյալ հասցեներով`

Աջափնյակ

Ա․Սարգսյան փ․5

Ավան

Խուդյակով փ․222

Արաբկիր

Ն․Զարյան 27 (կբացվի հունիսի 30-ին)

Դավիթաշեն

Դավիթաշեն 3-րդ թաղ, 23/1

Էրեբունի

Սասունցի Դավիթ փ․87

Կենտրոն

Տերյան 44

Մալաթիա-Սեբաստիա

Սեբաստիաի փ․32

Նոր-նորք

Գայի պողոտա 19

Նորք-Մարաշ

Ա․ Արմենակյանի փ․272

Նուբարաշեն

Նուբարաշենի 9-րդ փ․4

Շենգավիթ

Գ․ Նժդեհի փ․ 26

Քանաքեռ-Զեյթուն

Դ․ Անհաղթի փ․ 11

Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է Ձեզ մոտ ունենալ անձնագիր կամ նույնականացման քարտ։ Ստորագրել կարելի է այս կետերից յուրաքանչյուրում, ձեր գրանցման վայրը էական չի:

Ստորագրահավաքը իրականացնում ենք աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00:

Հայաստանի մարզերում «Հայաքվե»-ի ստորագրահավաքի հասցեները կհայտարարենք լրացուցիչ, մոտ օրերս մի շարք մարզկենտրոններում ևս կգործարկվեն ստորագրահավաքի կետեր:

Սպասում ենք ձեզնից յուրաքանչյուրին՝ հարազատներով, բարեկամներով և ընկերներով, միասին մենք ուժ ենք»,- գրել է Ավետիք Չալաբյանը։

--00—ԶՀ