«Սա նոր մշակույթ է»․ Քերոբյանը մասնակցել է բենզալցակայանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

դդ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին մասնակցել է Հայաստանում Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանի բացման արարողությանը։  

«Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է: Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն է, որը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց»։ 

Նախարար Քերոբյանը նշել է․ «Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է, Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների  մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, և մենք կտեսնենք որակական փոփոխութուն ընդհանուր շուկայում»։

--00—ՍՊ