Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածը փակ է. երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

3506e0b5-684f-43e4-9bfc-d74175e48c42.jpg

Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, տեղեկացնելով, որ երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:

--00—ԶՀ