Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհը երկկողմանի փակ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ճա

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի երկրորդ թունելի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայութնյունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ թունելում, բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Renault» մակնիշի ավտոմեքենան. թունելը երկկողմանի փակ է։

--00—ԼՀ