Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

a0063b5a-1f22-4256-b638-d5f909c5d00b.jpg

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

ժամը 14:00-ից 18:00-ն հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածը:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

--00--ԶՀ