Ի՞նչ է արել Փաշինյանը, որ Շուշին չընկնի, պատերազմում շունը տիրոջը չի ճանաչել. Նորայր Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Ի՞նչ է արել Փաշինյանը, որ Շուշին չընկնի, պատերազմում շունը տիրոջը չի ճանաչել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Նորիկյանի համոզմամբ, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը բավականին լուրջ և ծանրակշիռ մեղադրանքներ է առաջ քաշում և, փաստորեն, կարող ենք գալ այն եզրակացության, որ փնթի կառավարում է եղել։

Ըստ Նորիկյանի՝ նույնիսկ պարզ չէ, թե ով է ղեկավարել բանակը՝ ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, թե Արցախի ՊԲ հրամանատարը։ Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Նորիկյանը նշեց, որ, ըստ էության, Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարված են, պարզ չէ նաև Ռուսաստանի դիրքավորումը։ Ըստ նրա՝ տպավորություն կա, թե Արևմուտքը բանակցային գործընթացում փորձում է էստաֆետը վերցնել իր ձեռքը, բայց ակնհայտ է նաև, որ Ռուսաստանն էլ հեշտ չի նահանջելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ