Սիլիկյան թաղամասի տներից մեկում տեղի է ունեցել գազի խողովակի պայթյուն․ առկա է գազի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

Screenshot_2

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի խողովակի պայթյուն՝ առանց հրդեհի նշանների, սակայն  առկա է գազի արտահոսք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄԻ-ի և «Տրասնգազ» ընկերության ներկայացուցիչները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ