Օձերի ակտիվության շրջան․ ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել. ՇՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

5a632e45-84bc-4551-b8ff-1c667d804f89.jpg

Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան:

ՇՄ նախարարությունից հայտնում են, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։
Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։

Թունավոր օձի խայթոցի դեպքում ՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից ։

Չի թույլատրվում՝
– խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել,
– խայթոցի տեղում կտրվածք անել,
– սառույց դնել կամ այրել,
– տուժածին ալկոհոլ առաջարկել,
– տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:
 

--00—ԶՀ