Փրկարարները հայտնաբերել են լորտու, սահնօձ, շահմար, գյուրզա, տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

դ

Օգոստոսի 16-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Նոյեմբերյան, Իջևան քաղաքներում, Հովք, Քասախ, Զովունի, Կարենիս, Ազատան, Կոթի և Շահումյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 3 սահնօձ, 1 շահմար, 1 գյուրզա, 3 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

--00—ՍՊ