Ցորեն մշակողները ահազանգում են՝ այս տարի մթերման արժեքը խայտառակ ցածր է՝ 80-100 դրամ․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

ցորեն

Ցորեն մշակողները ահազանգում են, որ այս տարի մթերման արժեքը խայտառակ ցածր է՝ 80-100 դրամ, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Ստացվում է, որ գյուղատնտեսության այս ճյուղով զբաղվողները ևս հայտնվել են փաստի առաջ․ նման գումարով հնարավոր չէ անգամ հետ բերել ներդրված գումարը, ուր մնաց՝ մտածել որևէ շահույթի մասին»,- նշել է նա։ 

Պատգամավորի խոսքով՝ այսպիսի իրավիճակում միանգամայն սպասելի կլինի աշնանացան ցորենի դեֆիցիտը, եթե պետությունը աջակցության ծրագրեր չիրականանացնի․

«Պարենային անվտանգությունը պետության անվտանգության բաղադրիչ է, և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հրատապ կերպով պետք է մշակի ռազմավարություն, որի շրջանակներում կաջակցի ցորենի մշակմամբ զբաղվողներին»,- գրել է նա։ 

 

--00—ՍՊ