Հրազդան քաղաքում «GAZelle» է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

359495927_223498397312937_1712897870767285015_n_v1.thumb_

Հուլիսի 14-ին, ժամը 12։32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցում՝ հացի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնել են Փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ կայանած «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի սրահում դրված գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52-ին, մարվել՝ 13:08-ին: Այրվել է ավտոմեքենան»։

--00—ՅՄ