Ես սկսեցի թենիս խաղալ՝ նայելով քեզ․ Ալկարասը՝ Ջոկովիչին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

jokoooo-735x375

Իսպանացի թենիսիստ, 2023 թվականի Ուիմբլդոնի չեմպիոն Կարլոս Ալկարասը մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթում դիմել է եզրափակիչի մրցակցին՝ մրցաշարի յոթակի չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչին։ Հայտնում է Armsport.am-ը։

«Երազանքն իրականություն է դարձել. Ես կհպարտանայի ինքս ինձնով, եթե նույնիսկ պարտվեի։ Այս գեղեցիկ մրցաշարում ես պատմություն կերտեցի, եզրափակչում խաղացի թենիսի լեգենդի դեմ։ Սա անհավանական է 20-ամյա տղայի համար: Չէի սպասում, որ այդքան արագ կհասնեմ նման նպատակներին։ Ես շատ հպարտ եմ ինձնով և թիմով։

Առաջին սեթից հետո ես մտածեցի. «Կարլոս, ավելացրու, թե չէ բոլորը կնեղվեն»։ Ցանկանում եմ շնորհավորել Նովակին. նրա դեմ խաղալը զարմանալի էր: Ի՞նչ ասեմ։ Նովակ, դու ինձ համար այնպիսի ոգեշնչում ես: Ես սկսեցի թենիս խաղալ՝ նայելով քեզ։ Երբ ես նոր էի ծնվել, դու արդեն հաղթում էիր մրցաշարերում։ Դա անհավանական է: Երևի դու ինձնից լավ մարզավիճակում ես»,- ասել է Ալկարասը։

--00—ՅՄ