Երևան-Իջևան ճանապարհին բախվել են 3 մեքենա, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

67bfd0d6-8585-44ab-9329-ac9f6ea73c14.jpg

Հուլիսի 21-ին, ժամը 11։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Այս մասին հայտնում եմ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «Porsche Cayenne» (վարորդ՝ Շ․ Վ․) և «Ford Fusion» (վարորդ` Խ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է ճամփեզրին կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Գ. Խ.). «Porsche Cayenne» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի ծառերի մեջ։

«Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջ․ Շ․-ն (ծնված 1994 թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան»։

--00—ԶՀ