Ալյուր, ձեթ, մանկական սնունդ. նախատեսվում է օգնությունը ՌԴ խաղաղապահների միջոցով փոխանցել ԼՂ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24New

4438bcee-157e-4f86-8b0d-48106ab72787.jpg

Առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար շուտով կուղևորվի Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է հումանիտար օգնությունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փոխանցել ԼՂ բնակիչներին։ Այս մասին գրում է «Լուրերը»։

Բեռը տեղ հասցնելու հետ կապված՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Մեր հիմնական նպատակն այս պահին մեր հիմնական բեռը տեղը հասցնելն է»,- ասաց Վարդան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ 19 բեռնատարներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք:

--00—ԶՀ