Ձեր աչքով տեսեք՝ ինչպես է Ադրբեջանը փակել հումանիտար բեռների ճանապարհը. մարզպետը՝ դիվանագետներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի օր Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլտվությանն են սպասում Հայաստանից ուղարկված բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։

Դիվանագետներին իրավիճակի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ է փոխանցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ նշելով, որ վերջիններս կարող են իրենց աչքով տեսնել, թե ինչպես է Ադրբեջանը փակել հումանիտար բեռների ճանապարհը․ «Այս մեքենաները տևական ժամանակ գտնվում են այստեղ, մինչ այս պահը շատ փոքր քանակով կարողանում էինք դեպի Արցախ սնունդ և դեղորայք ուղարկել, սակայն վերջին ժամանակներում անհնար է դարձել»,-ասել է նա։

Ղուկասյանը շեշտել է՝ Արցախում մարդիկ քաղցած են․ «Կա արձագանք Ադրբեջանի կողմից, խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց դա անընդունելի է բոլորիս համար։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են և ունեն դրա կարիքը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ