Արցախում հացի հերթում սպասող հերթական երեխան է ուշագնաց եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Screenshot_5

Շուրջ մեկ ժամ հացի հերթում կանգնելուց հետո, հացի փռի մուտքի դիմաց իրարանցում նկատեցի, բոլորը փորձում էին ինչ-որ մեկին փրկել։ Այս մասին գրել է փաստաբան Արմեն Բաղդասարյանը։

«Հոծ բազմության մեջ նկատեցի այս երեխային, ով ուշագնաց էր եղել, և սա արդեն որերորդ միջադեպն է Ստեփանակերտի հերթերում։

ցվցֆ

Շենքի բնակիչները, հաշված վայրկյանների ընթացքում, մեկը քաղցր թեյով բաժակը, մյուսը հաց ու պանիրը, երրորդն էլ տանը պահած մի քանի կոնֆետը ձեռքներին, մոտեցան և հյուրասիրեցին երեխային։

Սա է այսօրվա Արցախը, իսկ «քաղաքակիրթ» աշխարհը նիրհում է խորը քնի մեջ», - գրել է նա։

--00—ՅՄ