Օրվա հացը վերջացել էր, բայց մարդիկ չէին հեռանում՝ հույսով, որ կկարողանան գնել սպասված հացը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Screenshot_17

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տուն էի վերադառնում 6 ժամ տևած նիստից հետո։ Դատարկ փողոցի լռությունը խախտեցին հացի արտադրամասի փակ դռան մոտ կանգնած մարդկանց ձայները։ Օրվա հացը վերջացել էր, բայց մարդիք չէին հեռանում՝ հույսով որ միգուցե դուռը կբացվի և նրանք կկարողանան գնել սպասված հացը։ Դուռը իրոք բացվեց։

Արտադրամասի տերն էր։ Հաշվեց քանի հոգի ենք, երկու արկղ հաց բերեց և սկսեց բոլորիս երկուական տաք հաց բաժանել։

-ժողովուրդ ջան այսօրվա վերջին եղած ալյուրով ենք թխել, չէինք ուզում, որ դատարկ տուն գնաք։

Այդ պահին գրպանումս գումար չկար։ Խնդրեցի, որ եթե ստացվում է հացը վերցնեմ, գումարն էլ վաղը թողնեմ։

--00—ՅՄ