Գյումրիում ընթանում են Համահայկական 8-րդ խաղերի բացման նախապատրաստական վերջին աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ss

Գյումրու քաղաքային մարզադաշտում ընթանում են Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության նախապատրաստական վերջին աշխատանքները: Բացման արարողության ու շքերթի համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա, ընթանում են շքերթի վերջնական փորձերը, հայտնում են Շիրակի մարզպետարանից։ 

Աշխատանքային եռուզեռի վերջին ակորդներին հետևել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։

8-րդ ամառային խաղերին կմասնակցեն ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից: Սպորտային միջոցառման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 2000 կամավորներ՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներից:

Աշխատանքային բարձր պատրաստվածության են բերվել բոլոր ծառայությունները` ոստիկանություն, փրկարար ծառայություն, շտապօգնություն։

Առաջին օգնության սպասարկում կիրականացնի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

--00—ՍՊ