Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

նիկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ահմադ Ալ-Հաշանիին:  

Շնորհավորական ուղերձում ասված է.

 «Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ մեր երկու երկրների համագործակցությունը որակական նոր մակարդակ կտեղափոխվի, ինչն իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության և Թունիսի Հանրապետության  հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ շարունակական առաջընթաց և բարօրություն։

--00—ԼՀ