Իշխանությունը ամեն գնով փորձելու է Արմեն Աշոտյանին հնարավորինս երկար պահել փակ դռների հետևում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

աբրահ

Ապօրինի անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և ցուցմունք տալու որևէ իմաստ չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն, որ Արմենի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, ակնհայտ է:

Մյուս կողմից տեսանելի է, որ իշխանությունը ամեն գնով փորձելու է քաղաքական գործչին հնարավորինս երկար պահել փակ դռների հետևում:

Եթե նպատակն Արմեն Աշոտյանին քաղաքական պրոցեսներից հեռացնելն է, ապա նույնիսկ բանտում գտնվելն Արմենին հետ չի պահում խոսելու, այս իշխանության մասին իրականությունը դեմքներին շպրտելու և իր դիրքորոշումն արտահայտելու կամքից:
Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին»,-նշել է Աբրահամյանը։

--00—ԼՀ