Կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջամտությունը՝ կանխելու համար էթնիկ զտումն ու ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

մար

Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները՝ ներառյալ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ տեղադրելով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի՝ ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակը:

--00—ԼՀ