Նավասարդ արքեպիսկոպոսը շնորհավորել է Վեհափառին տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ծն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել  նաև Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Ուղերձում ասվում է․

«Վեհափա՛ռ Տեր,

 Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝  ծննդյան տոնի առթիվ:

 Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Ձեր նվիրումով և ողջախոհությամբ եղաք  քրիստոնեական հավատքի, սիրո և եղբայրության քարոզիչը: «Մեր հավատքը անցել է հրի և սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգևել մեզ, որովհետև մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը, թե «Որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»: Միակամ ու միախորհուրդ ձգտենք ավելիով իրագործել այն, ինչ ազգի և հայրենի երկրի հանդեպ մեր նվիրական պարտքն ու պարտականությունն է: Չտկարանանք դժվարությունների առջև» (Գարեգին Բ կաթողիկոս):

Թող Ամենախնամ Աստված Իր բաղձալի ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձերդ Սրբությանը՝  Մայր Եկեղեցու սպասավորության և «փոքր ածու»-ի առաջնորդության սուրբ առաքելության մեջ:  Աղոթական հոգով հայցում ենք  առ Աստված, որ Տերն աստվածային ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձեզ:  Երկար տարիների կյանք պարգևի  Հայոց Հայրապետին,  խաղաղ  և բազմաբեղուն գահակալություն Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում՝  ի փառս Աստծո,  ի պայծառություն  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:

 Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծյալ  և Սուրբ Աջույն՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ» ,- ասվում է ուղերձում։

--00--ԼՀ