ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

աժ

Այսօր Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն  ընդունել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում:

Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի և համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է, որ ՆԳ համակարգը, հատկապես Ոստիկանությունը, ամեն ջանք գործադրելու է հանրային  անվտանգությունն ապահովելու և անօրինականություններն ու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ:

Հատուկ քննարկման նյութ է դարձել ԱՀ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և  օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

--00--ԼՀ