Անկախությունը մեր հանրության գերագույն արժեքն է, որն ուրվագծում է ՀՀ-ի ներկան և սերունդների ապագան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

ԱՎ

Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը գրում է․

«Անկախությունը հայ ժողովրդի սեփական հողում ապրելու և արարելու առաջնային և հիմնական երաշխիքն է: 33 տարի առաջ մեր ծնողների սերունդը հանձնառու եղավ անցնելու անկախության բարդ, խոչընդոտներով և փորձություններով լի, միևնույն ժամանակ, ինչպես ժամանակը հաստատեց, անայլընտրանք ճանապարհը:

Այսօր անկախությունը մեր հանրության գերագույն արժեքն է, որն ուրվագծում է Հայաստանի ներկան և սերունդների ապագան: Հայաստանի Հանրապետության անկախությունն այլևս իմպերատիվ է և երբևէ սակարկման ենթակա չէ: Ես շնորհակալ եմ անկախության ձեռքբերման հարցում ավանդ ունեցած մեր բոլոր հայրենակիցներից, ովքեր աներկբա կատարեցին իրենց բաժին ընկած կարևորագույն առաքելությունը:»։