Արագածոտնի մարզում բախվել են ավտոքարշակն ու Նոր Նորքի նախկին թաղապետի Nissan Armada-ն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Screenshot_4

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա 23-ամյա Խորեն Հարությունյանն իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով բախվել է Երևանի բնակիչ 53-ամյա բնակիչ Մելիք Գասպարյանի վարած Nisan Armada մակնիշի մեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  --00—ՅՄ