Իրանական նավթի արտահանումն աճել է հասնելով օրական մինչև 2,2 մլն բարելի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1118167

Իրանական նավթի արտահանումն այս ամիս կտրուկ աճել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Irna-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

TankerTrackers-ը, որը նավթային բեռների մատակարարման տվյալներ է տրամադրում կառավարություններին, ապահովագրողներին և այլ հաստատություններին, հաշվարկել է, որ Իրանը օգոստոսի առաջին 20 օրվա ընթացքում օրական արտահանել է 2,2 միլիոն բարել հում նավթ և կոնդենսատ:

Վերջին 28 օրվա ընթացքում հոսքի արագությունը ցույց է տալիս, որ մատակարարումների ծավալը կազմում է օրական 2,1 միլիոն բարել:

--00—ՅՄ