Բժշկական համալսարանին պատկանող շենքերը վաճառքի կհանվեն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

դ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Կառավարության այսօրվա նիստում ներառված է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող, Մամիկոնյանց 60 եւ 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 եւ 853.6 քառ. մետր մակերեսներով շենք-շինությունները վաճառքի հանելու հարցը։ Խոսքը Բժշկական համալսարանին պատկանող շենքերի մասին է։ Վաճառքը տեղի է ունենալու աճուրդով, եւ մեկնարկային գին է սահմանվել 1 միլիարդ 847 մլն 300 հազար դրամը։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ