Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի կառավարության որոշումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

116644

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։

Համաձայն որոշումների հաստատվել են՝

Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած  4 անդամից՝ 5-ի փոխարեն.

Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ),

Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,

Արման Հակոբջանյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,

Գրիգորի Մարտիրոսյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն.

Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ),

Հրանտ Սաֆարյան՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար,

Սուրեն Գալստյան՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

Վահրամ Բաղդասարյան՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար,

Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով։

--00—ՅՄ