2018-ից առաջ գործող իշխանություններին ընտրում էին հանգուցյալները, ինչը օրինական չէր. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Screenshot_3

Հիշում եք, երբ 2018-ից առաջ գործող իշխանություններին ընտրում էին հանգուցյալները, ինչը օրինական չէր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Հիմա սրանք եկել են գործող իշխանություններին մեղադրում են նրանում, որ ցուցակներում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են մի քանի հազար օտարերկրացիներ (ԿԸՀ-ն այս մասին ժամանակին տեղեկացրել էր), ինչը օրենքով է սահմանված:

Եթե իրենց հիմնական թեկնածուն միմոս է, իրենք էլ միմոսություն պետք է անեն, էլի»,-գրել է Հարությունյանը:

--00—ՅՄ