Որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից․ Լյոկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

երգ

Արցախցի երգիչ Լյոկան, որը պետք է բացեր Snoop Dogg-ի՝ երեւանում կայանալիք համերգը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հրաժարվել է համերգին իր մասնակցությունից։ 

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու: Մանրամասները կլինեն հաջորդիվ»,-գրել է նա։

  --ԼՀ--